1994 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը A/RES/49/114 բանաձեւով սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օր (International Day for the Preservation of the Ozone Layer):

Ըստ Calend-ի՝ տոնը հիմնվել է Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ստորագրման հիշատակին եւ նշվում է 1995 թվականից: Տոնի կարգախոսն է դարձել՝ «Պահպանի՛ր երկինքը. պաշտպանիր քեզ՝ պաշտպանիր օզոնային շերտը»:

1987 թվականի սեպտեմբերի 16-ին 36 երկրներ ստորագրել են փաստաթուղթը՝ պարտավորվելով սահմանափակել եւ ամբողջությամբ դադարեցնել օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունից:

Օզոնային շերտը բարակ գազային վահան է, որը Երկիրը որոշակիորեն պաշտպանում է արեւային ճառագայթման կործանարար ազդեցությունից: Եթե ինչ-որ մի օր այդ շերտը քայքայվի, Երկրի վրա կենդանի ամեն ինչ վտանգի տակ կհայտնվի: