ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանում անհրաժեշտ է բազմակուսակցական համակարգ զարգացնել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է աջակցել քաղաքացիական հասարակությանը՝ այդ թվում «հայրենասիրական կողմնորոշում ունեցող ՀԿ-ներին»:

Նա շեշտել է, որ իշխանությունները պետք է լսեն բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում խորհրդարան չանցածներին:

«Ներքին քաղաքականության մեջ մենք անկասկած պետք է լսենք բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նրանց, որոնք խորհրդարան չեն մտել»,- ասել է նախագահը:

Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների, քվեների 93 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Եդինայա Ռոսիյան» Պետդումայի ընտրություններին հավաքում է 54.28 տոկոս, ՌԴ Կոմկուսը՝ 13.45 տոկոս, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 13.24, «Արդարացի Ռուսաստանը»՝ 6.17 տոկոս: