«Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը բաշխել է գլխավոր ղեկավար պաշտոնները խորհրդարանի ստորին պալատում: Կուսակցության գերագույն եւ ընդհանուր  խորհուրդների համատեղ նիստին Պետդումայի նախագահի պաշտոնում հաստատվել է Վյաչեսլավ Վոլոդինը, որի թեկնածությունն առաջարկել է նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն եւ ընդհանուր խորհուրդները եդինոռոսների խմբակցությանը հանձնարարել են Պետդումայի առաջին նիստին  Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունն առաջադրել պալատի նախագահի պաշտոնում, հայտնում է Ինտերֆաքսը: Դրանից հետո «Եդինայա Ռոսիան» հաստատել է կուսակցական հինգ փոխխոսնակներին: Դրանք են դարձել Վլադիմիր Վասիլեւը  (խմբակցության ղեկավար), Ալեքսանդր Ժուկովը, Սերգեյ Նեւերովը, Իրինա Յարովայան եւ Պյոտր Տոլստոյը: