Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը նվազել է մոտ 10,6 տոկոսով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 4571.4 հազար տոննա, ինչը 10,6 տոկոսով պակաս է 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, հուլիսին, հունիսի հետ համեմատած, բեռնափոխադրումների ծավալն աճել է 3.3 տոկոսով:

Հաշտետու ժամանակահատվածում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1393.3 հազար տոննա, ինչը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 10.9 տոկոսով:

Հայաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 9.1 տոկոսով եւ կազմել 2475.1 հազար տոննա: Նշենք, որ ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը կազմում է ընդհանուր բեռնափոխադրումների ծավալի 54.1 տոկոսը:

Օդային բեռնափոխադրումների ծավալը 2009թ.-ի առաջին 7 ամսիների ընթացքում կազմել է 4.7 հազար տոննա, ինչը 19 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: