Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում օրերս կազմակերպված «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով լրագրողական հավաքից Կիպրոսի հայկական համայնքի «Կիպրահայեր» կայքէջի խմբագիր Սիմոն Այնեդջյանի տպավորությունները դրական են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Այնեդջյանն ասաց, որ համաժողովը կնպաստի Հայաստանի եւ Սփյուռքի լրագրողների միջեւ արդյունավետ համագործակությանը:

«Համաժողովից հետո ամեն  մարդ պետք է մտածի, թե որպես Սփյուռքի ներկայացուցիչներ ինչպես կարող ենք մենք տարբեր լրատվամիջոցներում քարոզչական աշխատանքներ տանել,ստեղծել կառույցներ, որը կկարողանա հակադարձել հակահայ քարոզչությանը»,- ասաց նա:

Խմբագիրը նշեց, որ մամուլի ոլորտում կիպրահայերը մեծ դժվարություններ չունեն, քանի որ կառավարությունն օժադակություն է տրամադրում եւ  ֆիանասավորում է նաեւ հայկական դպրոցը: Միակ դժվարությունն, ըստ նրա, այն է, որ լրագրողները կամավորական աշխատանք են կատարում եւ չեն վճարվում իրենց աշխատանքի համար:

Նշենք, որ հոկտեմբերի 12-16-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անց կացվեց «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով համաժողովին, որին մասնակցում էին շուրջ 200 լրագրողներ Սփյուռքից եւ Հայաստանից, այդ թվում նաեւ «Կիպրահայեր» կայքէջի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեդջյանը: