Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչպես են բաշխվել Գյումրիի ավագանումանդատները տոկոսի շեմը հաղթահարած քաղաքակն ուժերի միջեւ:

«Երբ քվերակության նախնական արդյունքները ամփոփվել են, արձանագրվել է յուրաքանչյուր կուսակցության ստացած կողմ ձայների քանակը եւ այս կերպ ձայների քանակով իրականացվում է հաշվարկի առաջին փուլը: Քանի որ օրենքն ունի պահանջ, որ մանդատների բաշխմանը կարող են մասնակցել առանձին 6 տոկոսի շեմը տարած կուսակցությունները կամ 8 տոկոսը՝ դաշինքների համար: Սկզբում որոշվում է, թե որ կուսակցությունները կամ դաշինքը պետք է մասնակցի բաշխմանը: Կատարված հաշվարկի ընթացքում հաշվվում է յուրաքանչյուր կուսակցության ստացած ձայները տոկոսով եւ բնական է, որ ուժերինը որ բարձր է, նրանք համարվում են մանդատ ստացող, Գյումրիի պարագայում 6 տոկոսից բարձր քվեներ են ունեցել Բալասանյան դաշինքը, ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն, եւ «Հայկական վերածնունդը»: Այս չորս կուսակցությունների համար որոշվեց, որ դրանք պետք է մասնակցեն մանդատների բաշխմանը»,- ասել է Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ հաջորդ քայլն արդեն մանդատների հաշվարկն է, թե ինչպես պետք է բաշխվեն:

«Մենք գիտենք՝ կա մանդատների հստակ թիվ՝ 33, այս պարագայում որոշվում է՝ յուրաքանչյուրին որքան մանդատ պետք է տրվի: Ըստ ձայների քանակի՝ տացվում է 14,80 տոկոսը Բալասանյան դաշինքին է, Բարգավաճ Հայաստանինը՝ 9,22 տոկոս, ԳԱԼԱ-ինը՝ 4,46, Հայկական վերածնունդինը՝ 4,52: Բնականաբար, բաշխումից հետո օրենքով սահմանված հետեւյալ քայլն է: Եթե այս բաշխումն իրականացնելուց հետո պարզվում է, որ եթե որեւէ մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ ավել քան կեսից ավելին, ապա նրան տրվելու է այնքան լրացուցիչ մանդատ, որ 51 տոկոսն ապահովվի: Ըստ էության ոչ թե լրացուցիչ մանդատի բաշխում է իրականացվում, այլ փաստվում է, որ այս հաշվարկից հետո Բալասանյան դաշինքը ստանալու է 17 մանդատ: Որպես այդպիսին բաշխում չի եղել, որ որեւէ մեկի մանդատ է վերցվել ու տրվել ուրիշին, որեւէ տեղից լրացուցիչ չի տրամադրվում մանդատ, կանոնն է այդպես սահմանված»,-Մեկնաբանել է Տիգրան Մուկուչյանը: