Թող ընդդիմությունն իր դժբախտություններում ԿԸՀ–ին չմեղադրի, եթե չի կարող անգամ ինքն իրեն կառավարել։ Այս մասին հոկտեմբերի 5-ին խորհրդարանում ասել է ՀՀԿ պատգամավոր, խորհրդարանի Արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններին մեղադրողների թվում է 80 հազար ձայն հավաքած կուսակցությունը, որի խմբակցությունը հիմա մասնատվել է. մնացել է միայն քարտուղարը, նա էլ կուսակցության անդամ չէ («Ժառանգություն» կուսակցություն, խմբ.)։ Մեղադրում է մեկ ուրիշ ուժ, որը հավաքել է 30 տոկոս, բայց բառացիորեն մի շաբաթում կարողացավ փոշիացնել դա եւ կորցնել հասարակության աջակցությունը («Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խմբ.)։ «ԿԸՀ–ն մեղավոր չէ։ Իսկ թեկնածուները պրոֆեսիոնալներ են, եւ այստեղ 2 կարծիք լինել չի կարող։ Կարծում եմ, որ ԿԸՀ–ն հաջողությամբ է անցկացրել նոր Սահմանադրությամբ կայացած ընտրությունները եի կկատարի նաքեւ 2017-ի խորհրդարանական ընտրություններում իր առաջադրանքները»,– ասել է Զաքարյանը։