«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Առաքել Սիմոնյանը հուլիսի 17-ից մինչեւ իր ձերբակալման օրը՝ հուլիսի 23-ը, այնպիսի զբաղվածություն է ունեցել, որ չէր կարող որեւէ տեսակի գործողություն կատարել եւ օժանդակել խմբին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ նախաքննական մարմինը ապացուցված է համարել դա, բայց շարունակում է պնդել մեղադրանք ու Առաքելին պահել կանաքի տակ:
«Հուլիսի 23-ին ԱԱԾ-ից այլեցելե են իրենց բանակարան, ձերբակալել, մեղադրանք առաջադրել, իբրեւ թե օժանադակել է զինված խմբի անդամներին: Իմ պաշտպանյալը նկարագրել է 17-ից մինչեւ 23-ը ամբողջ օրերի տեղաշարժը, նախաքննական մարմինն էլ հիմնավորել է, որ նման պարագայում իսկապես նա որեւէ տեսակի գործողությունը չէր կարող կատարել»,- ասաց պաշտպանը:
Արշակ Կարապետյանը նշեց, որ նախաքննական մարմինը Առաքելին առաջադրել է մեղադրանք՝ հիմնվելով մեկ հեռախոսազանգի վրա: Բայց փաստեր, որոնք կապացուցեն, թե օժանդակելուն ուղղված ինչ գործողություններ է արել կամ փորձել է անել Առաքելը, պաշտպանի խոսքով, բացակայում են. «Հեռախոսազանգը ստացել է իմ պաշտպանյալը, դա չի հերքում, ընդ որում հեռախոսազանգ ստացել է անծանոթ համարից, անծանոթ մարդուց: Քննչկան մարմինը չի մատնանշում, թե ինչ գործողություններ է կատարել իմ պաշտպանալը, որոնցով օժանդակել է ու այդ դեպքում մեղադրանքը շարունակում է պաշտպանել»:
Պաշտպանը դատարանի որոշումը բողոքարկել է, սակայն խափանման միջոցը չի փոխվել:
25-ամյա Առաքել Սիմոնյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ՝ դիզայներ:




























