«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր առավոտյան դադարեցրել է հացադուլը: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին, արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը  «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ-հորդոր էին ուղղել Կարո Եղնուկյանին՝ դադարեցնել հացադուլը: