Իռլանդիայում ժանգոտ խողովակ է ափ նետվել, որում 5 մլն եվրո արժողությամբ 75 կգ կոկաին է եղել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:
2.5 մետր երկարությամբ խողովակը Լիսքանորի լողափերից մեկում դեռեւս օգոստոսին հայտնաբերել է Մայքլ Վոանի ընտանիքը:
«Մենք մոտեցանք՝ այն բարձրացնելու համար, բայց այնքան ծանր էր, որ տեղից շարժելու համար մի քանի մարդ էր պետք: Մենք պարզապես այն իր տեղում թողեցինք»,- պատմել է Վոանը:
Նրա խոսքով՝ փորձել են նաեւ բացել խողովակը, բայց չի հաջողվել: Այդ ժամանակ նրանք գտածոյի մասին հայտնել են ոստիկանությանը: Խողովակը մի քանի ամիս շարունակ լողափին է մնացել:




























