Գարեջրագործերն անընդհատ մշակում են գարեջրի արտադրության նորարարական միջոցներ, որպեսզի բավարարեն պահանջկոտ հաճախորդների փոփոխվող ճաշակը։ Դանիացի գարեջրագործերը ստեղծել են լուծվող փոշի գարեջուր, որի միջոցով կարելի է հաշված վայրկյաններում պատրաստել սիրելի խմիչքը։ Սուբլիմացիոն չորացման շնորհիվ,որով ջրազրկում են սառեցված մթերքը, գարեջրագործերը կարողացել են սպիրտից ու ջրից առանձնացնել չոր բաղկացուցիչները ( շաքարն ու սպիտակուցները)։ Ջրազրկված գարեջուրը պարզապես պետք է բացել գազավորված ջրով ու սպիրտով ու սովորական գարեջուր կստացվի։ Բայց նշենք, որ նման գարեջուրը չի ունենա մուգ գույն, որը սվոորաբար ապահովվում է կարամելիզացիայի շնորհիվ։