«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը, որին հոկտեմբերի 25-ին Վերաքննիչ դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել, դեռ անազատության մեջ է:
NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Սարո Այվազյանի հարազատներն անհրաժեշտ գումարը դեռ չեն կարողացել հավաքել` նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակելու համար:




























