ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ ոչինչ չգիտի երիտասարդ ադրբեջանցի Քյանան Ահմեդլիի մասին, որի շուրջ վերջերս սկանդալ էր ծագել:

«ՆԱՍԱ-ն պրակտիկայի է ընդունում միայն ԱՄՆ քաղաքացիներին կամ այն երկրների քաղաքացիերին, որոնց տարածքում ՆԱՍԱ-ի հետ համագործակցող հետազոտական ինստիտուտներ կան: Մենք Ադրբեջանի հետ համաձայնություն չենք կնքել, եւ այդ պատճառով չենք կարող այդ երկրի քաղաքացիներին ընդունել պրակտիկայի»,- ասել է ՆԱՍԱ-ի մամուլի ծառայության աշխատակցուհի Սառա Ռամսին՝ ի պատասխան «Ազեր Թաջի» հարցմանը:

Հատկանշական է, որ հենց «Ազեր Թաջն» էր հիմնական դերը խաղացել 20-ամյա Ահմեդլիի համար PR կազմակերպելու գործում: Հետո պետական գործակալությունը հեռացրել էր նրա հետ կապված բոլոր գրառումները, փոխանցում է haqqin.az-ը: