Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դադարեցրել է Թուրքիայի խորհրդարանում աշխատանքը:

AFP-ի տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել կուսակցության պատգամավորների ձերբակալություններից եւ Դիարբեքիրում ահաբեկչությունից հետո:

«Մեր խորհրդարական խմբակցությունը եւ կուսակցության ղեկավարությունը որոշել է դադարեցնել օրենսդիր մարմնում աշխատանքը տխրահռչակ հարձակման ֆոնին»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքրում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Միջադեպի հետեւանքով զոհվել է 11 մարդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները պայթյունի համար պատասխանատվությունը վերագրել էին Քրդական բանվորական կուսակցության խռովարարներին։