Ադրբեջանի Հարկային նախարարությունը հրապարակել է այն ֆիզիկական անձանց անունները, ում  հարկային պարտքերի պատճառով արգելված է երկիրը լքել: Այս մասին հայտնում է Day.Az-ը:

Նոյեմբերի 7-ի դրությամբ՝ 407 ֆիզիկական անձանց արգելված է երկրից դուրս գալ: Նրանց թվում հինգ օտարերկրացիներ կան:

Նախարարությունը չի նշել հարկատուների պարտքի գումարը: