Ռուսաստանը չի պայքարի 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի ֆուտբոլային միության տնօրեն Ալեքսեյ Սորոկինի հայտարարությանը:
Որոշում է ընդունվել բոլոր ջանքերն ուղղել 2018-ի աշխարհի առաջնության կազմակերպման իրավունքը ստանալուն:
ԱՄՆ-ի հայտի հետկանչից հետո 2018-ի աշխարհի առաջնությանը հավակնում են միայն եվրոպական երկրները: ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ` նույն մայրցամաքում երկու անգամ անընդմեջ աշխարհի առաջնություն անցկացնելն արգելվում է: Հետեւաբար` 2022-ի աշխարհի առաջնության համար Ռուսաստանի հայտը անտրամաբանական կլիներ:
2018-ի եւ 2022-ի աշխարհի առաջնությունների հյուրընկալող երկրները հայտնի կդառնան դեկտեմբերի 2-ին Ցյուրիխում: 2018-ի առաջնությանը Ռուսաստանից բացի հավակնում են նաեւ Անգլիան, Պորտուգալիան ու Իսպանիան եւ Բելգիան ու Հոլանդիան` համատեղ:




























