Ֆրանսիայի նախկին նախագահ, «Հանրապետականներ» կուսակցության աջակողմյա կուսակցության ղեկավար Նիկոլյա Սարկոզին կողմ է արտահայտվել դպրոցական ճաշարաններում «միասնական ճաշացանկին», իսկ այն երեխաներին, որոնք խոզի միս չեն ուտում, առաջարկել է փոխարինել այն կարտոֆիլ ֆրիի կրկնակի չափաբաժնով, հայտնում է RFI–ն։

«Ֆրանսիայի դպրոցական ճաշարաններում ճաշացանկը բոլորի համար է։ Այնտեղ չկան առանձին սեղաններ մուսուլման, հրեա ու քրիստոնյա երեխաների համար»,- ասել է Սարկոզին,- Այդ մարդիկ իրենք պետք է ադապտացվեն , այլ ոչ թե Հանրապետությունը»։

Այս հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանությունների , կատակների ու քննադատությունների առիթ է դարձել սոցցանցերում։ Սարկոզիի մրցակից Ալեն Ժյուպպեի ներկայացուցիչ Բենուա Ապարյուն նույնիսկ նշել է, որ «վստահ չէ, որ Հանրապետությունը որոշվում է խոզապուխտի կտորներով»։

Ըստ վերջին հարցումների արդյունքների՝ աջակողմյա կուսակցությունների պրայմերիզների մասնակիցներից առաջվա պես առաջատար է Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպպեն։ Նրան հաջորդում են Ֆրանսուա Ֆիյոնն ու Բրյունո Լե Մերը։ Սարկոզին միայն 4-րդ տեղում է 35 տոկոսի համակրանքով։