Արագ սննդի «Մաքդոնալդս» ցանցը 19․7 մլն դոլարի հայց է ներկայացնում Ֆլորենցիայի դեմ, այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները ընկերությանն արգելել են ռեստորան բացել Տաճարի հրապարակում ՝ քաղաքի պատմական մասում։

Սանտա Մարիա դել Ֆյուրե հանրահայտ տաճարի դիմաց «Մաքդոնալդս» կառուցելու մասին հայտը հունիսին մերժվել է Ֆլորենսիայի քաղաքապետի կողմից։

Հուլիսին հատուկ խորհուրդը, որը վերահսկում է քաղաքի պատմական կառույցների պահպանումը, հաստատել է այդ որոշումը։ Հիմա «Մաքդոնալդսը», որը ստիպված է եղել փոխել հայտը, որպեսզի այն համապատասխանեցնի տեղական չափորոշիչներին, փոխհատուցում է պահանջում։

Ռեստորանների ցանցը համարում է, որ խտրական վերաբերմունքի է բախվել, ու պահանջում է 19․7 մլն դոլարի փոխհատուցում՝ այնքան, որքան ընկերությունը համարում է, որ կկորցնի առաջիկա 18 տարիներին։