New York Magazine պարբերականը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից արտասովոր ուղիղ հեռարձակում է կատարել՝ ներկայացնելով Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի դիմակայության քարտեզը՝ ըստ գրեթե ամբողջությամբ մերկացած մարդկանց: Հեռարձակումը կազմակերպվել է պարբերականի Facebook-ի էջում եւ ունեցել է ավելի քան 4 մլն դիտում, փոխանցում է Lenta-ն:
Պարբերականը հրավիրել է նկարչուհի Թրինա Մերրիին, որպեսզի նա կողք կողքի պառկած մարդկանց վրա նկարի ԱՄՆ-ի քարտեզը, իսկ ապա իրական ժամանակի ռեժիմում հանրապետական Թրամփին աջակցած նահանգները կարմիրով գունավորի, իսկ դեմոկրատ Քլինթոնին աջակցած նահանգները՝ կապույտով (այս գույներն են ավանդաբար օգտագործվում երկրի առաջատար երկու կուսակցությունների խորհրդանիշներում): Հեռարձակումը տեւել է 4 ժամ:




























