Ամեն տարի նոյեմբերի 10-ին նշվում է Գիտության համաշխարհային օրը՝ ամբողջ աշխարհում գիտության տված օգուտների վերաբերյալ հասարակայնության գիտակցությունը բարձրացնելու նպատակով:

Նպատակների թվում են՝ գիտության բնագավառում խաղաղության եւ զարգացման համար միջազգային պարտավորությունների թարմացումը եւ հանուն հասարակության գիտության պատասխանատու օգտագործման մտադրության ընդգծումը, գիտության կարեւորության վերաբերյալ հասարակայնության  տեղեկացվածության մակարդակի բարձրացումը եւ գիտության ու հասարակության միջեւ խզման վերացումը: