Twitter սոցցանցի օգտատերերը նոյեմբերի 8-ին ավելի քան 75 մլն հաղորդագրություն են հրապարակել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեմայով, գրում է USA Today–ը։
Այսպիսով, սոցցանցի օգտատերերը գերազանցել են այն ռեկորդը, որը սահմանվել էր 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այն ժամանակ 31 մլն թվիթ էր հրապարակվել։
Facebook սոցցանցի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնել են,որ ԱՄՆ ընտրությունների օրը օգտատերերը հրապարակել են այդ թեմայով շուրջ 716 մլն հաղորդագրություն, մեկնաբանություն ու «լայք»։




























