Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում Nira Caledonia հյուրանոցն իր հաճախորդներին առաջարկել է մեծահասակների համար նոր ծառայություն՝ «Մոխրագույնի 50 երանգները» անվանումով:
Nira Caledonia-ի հաճախորդները կստանան էրոտիկ սիրավեպի հերոսներին պատկանող բոլոր իրերից իրենց սիրային խաղերի համար: Դրանց թվում են մերսման մոմեր, լոգասենյակի համար եթերայուղ, ձեռնաշղթաներ, աչքերն ու ձեռքերը կապելու համար պարագաներ, մտրակ, շոյանքների փետուր:
Ծառայությոնների փաթեթն արժի 2.2 հազար եվրո: Այն ընտրող զույգին առաջարկում են լյուքս համարում անցկացնել 2 գիշեր:
Սենյակը զարդարված է լինելու ալ կարմի թերթիկներով: Զույգը կստանա նաեւ 2 շիշ շամպայն, խավիար, աֆրոդոզիակով ուտեստներ եւ այլ հյուրասիրություն:
Բացի այդ, այցելուներին կտրամադրվի Քրիստիան Գրեյի փողկապի կրկնօրինակը, որով նա կապել էր ընկերուհուն:


























