Շները մարդու հետ ապրելու առաջին օրերին սնվել են մարդու ուտելիքի մնացորդներով, կարծում են գիտնականները: Հնարավոր է, որ հենց դա էլ դարձել է գայլերից գենետիկորեն տարբերվելու պատճառը, հայտնում է Royal Society Open Science-ը:
Շների եւ գայլերի էվոլյուցիոն գիծը սկսել է բաժանվել 15 հազար տարի առաջ: Ի տարբերություն իրենց նախնիների՝ շները կարող են սնվել օսլայի մեծ պարունակությամբ ուտելիքով: Ֆրանսիայի բարձրագույն նորմալ դպրոցի մասնագետները ուսումնասիրել են մ.թ.ա. 8000-4000 թվականների շների ոսկորները, որոնք գտել էին Եվրոպայում եւ Թուրքմենստանում: ԴՆԹ նմուշները ցույց են տվել, որ շներն ի վիճակի են եղել մարսել օսլան:
Շների ընտելացման հացրում գիտնականների կարծիքները տարբերվում են: Ոմանք կարծում են, որ հին մարդիկ, որոնք զբաղվում էին որսորդությամբ եւ հավաքչությամբ, գայլերին օգտագործում էին որպես պահակների եւ օգնականների՝ աստիճանաբար ընտելացնելով նրանց: Մյուսները ենթադրում են, որ նրանց ավելի ուշ են ընտելացրել, երբ գայլերը սկսել են ուտել մարդկանց թողած սննդի մնացորդները եւ դրա համար սկսել են նրանց մոտ ապրել:


























