Ըստ վերջին գիտական տվյալների՝ դինոզավրները մեր մոլորակի վրա հայտնվել են ոչ թե 230, այլ 250 մլն տարի առաջ, հայտնում է Informing-ը։
ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի գիտնականները իրենց համատեղ հետազոտության ընթացքում ֆիլոգենետիկ անալիզի են ենթարկել այն դինոզավրերի զարգացումը, որոնք այսօրվա դրությամբ հայտնի են գիտությանը, նաեւ առաջին հայտնի թռչուններին ու ժամանակակից թռչուններին։ Մասնագետները համեմատել են Երկրի վրա հայտնված առաջին դինոզավրերի գտածոները ու մորֆոլոգիան ու պարզել այն միջին ժամանակը, որը անհրաժեշտ է այդ կենդանիների կմախքներում մորֆոլոգիական փոփոխությունների համար, ինչի հիման վրա հաջողվել է ստանալ առաջին դինոզավրների ի հայտ գալու ժամանակը։
Ինչ վերաբերում է առաջին թռչուններին, ապա դրանց տարիքն էլ է զգալիորեն մեծացել։ Եթե առաջ համարվում էր, որ Երկրի վրա առաջին թռչունները հայտնվել են 150 մլն տարի առաջ, ապա հիմա կարծում են,որ 160 մլն տարի առաջ։ Սակայն իրենց ժամանակակից տեսքը թռչունները ձեռք են բերել մոտ 70-80 մլն տարի առաջ։




























