Նոյեմբերի 11-ին նշվում է Շոփինգի համաշխարհային օրը: Այն դեռեւս շատ հայտի չէ, բայց մարդիկ, իմանալով այդ մասին, համալրում են այն նշողների շարքերը:

Ամեն բան սկսվեց 2009-ին, երբ ALIBABA GROUP չինական ինտերնետ հարթակն իրականացրեց «Շոփինգի համաշխարհային օր» նախագիծը՝ կազմակերպեով 50-տոկոսանոց զեղչեր ապրանքների համար: Այդ տոնը նվիրված էր Ամուրիի օրվան, որը Չինաստանում նշում են նոյեմբերի 11-ին:

Կազմակերպիչները հույս ունեին, որ այն ամենամյա միջոցառում կդառնա, եթե օգտատերերին առաջարկեն այնպիսի զեղչեր, որոնցից հնարավոր չէ հրաժարվել: Եվ չսխալվեցին: