Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատասխանել է քննադատների այն մեղադրանքներին, թե սոցցանցում կեղծ նորությունների հոսքը իբր թե դարձել է այն գործոններից մեկը, որը Դոնալդ Թրամփին հաղթանակ է բերել ԱՄՆ նախագահական ընտրություններում, փոխանցում է BBC-ն:

«Միտքը, որ Facebook-ի ֆեյք նորությունները ինչ-որ կերպ ազդել են ընտրությունների ելքի վրա, բավականին խելահեղ է: Եթե դուք հավատում եք դրան, ապա ենթադրում եմ, որ չեք կարողացել յուրացնել այն, ինչ Թրամփի կողմնակիցները փորձում էին հասցնել ձեզ ընտրարշավի ընթացքում»,- ասել է Ցուկերբերգը Քալիֆորնիայում գիտաժողովի ժամանակ:

ԱՄՆ ազատական շրջանակներում տարածում է ստանում այն տեսությունը, թե հենց սոցցանցերն են Դոնալդ Թրամփին հնարավորություն տվել լայն զանգվածներին հասցնել իր գաղափարները: Քննադատներն ասում են, որ առանց սոցցանցերի, դա զրկված կլիներ այդ հնարավորությունից: