Սրտաբան եւ պաղպաղակի սիրահար իտալացի Վալերիո Սանգուինին ներկայացրել է պաղպաղակի բաղադրատոմս, որը հակաօքսիդանտ հատկություն ունի: Հստակ բաղադրությունը գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ այն պարունակում է կակաո փոշի, պնդուկ, կանաչ թեյի թուրմ: Մարդկանց վրա փորձարկումները ցույց են տվել, որ պաղպաղակ ուտելը մեծապես բարելավում է արտադրողունակությունը, հայտնում է Kedem-ը:

Փորձի ժամանակ մասնակիցներից արյուն են վերցրել հեծանիվ մարզասարքի վրա բարձրանալուց առաջ եւ հետո: Նրանց խնդրել են հնարավորինս արագ պտտել ոտնակները: Մասնակիցների մի մասը կերել էր հակաօքսիդանտ պաղպաղակ, իսկ մյուս մասը՝ ոչ: Արդյունքները ցույց են տվել, որ պաղպաղակ կերած մարդկանց անոթային համակարգը բարելավվել է: Մյուս խմբի մոտ փոփոխություններ չեն նկատվել: Հաղորդվում է, որ սա առաջին փորձն է, որի ժամանակ պոլիֆենոլով հարուստ պաղպաղակը կարողացել է բարելավել ֆիզիկական հնարավորությունները օքսիդացնող սթրեսի նվազման միջոցով: