Բրազիլացի գիտնականները հայտնաբերել են նախապատմական 2 բոլորովին նոր տեսակի կենդանի, որոնք, ամենայն հավանականությամբ, դինոզավրերի նախնիներն են եղել, փոխանցում է Informing-ը:

Այս կենդանիների մնացորդները հայտնաբերվել էին 2009-2010 թվականներին Ռիու Գրանդի դու Սուլում պեղումների ժամանակ:

Գիտնականները նշում են, որ նման որակի մնացորդները բավական հազադեպ են հանդիպում, եւ դրանք գիտնականներին կարեւորագույն տեղեկություն են տալիս դինոզավրերի ծագմանն եւ էվոլյուցիայի մասին:

Սան Պաուլոյի համալսարանի մասնագետ Մաքս Կարդոզու Լանժերան կարծում է, որ այդ գտածոն մատնանշում է, որ դինոզավրերի հայրենիքը եղել է Հարավային Ամերիկան:

Նոր տեսակները ստացել են Buriolestes schultzi եւ Ixalerpeton polesinensis անունները: Դրանք Երկրի վրա ապրել են 320 մլն տարի առաջ: