«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարները հատուկ սովորացնում են իրենց զինյալներին փախստական ձեւանան, որ կարողանան գաղթականների ընդհանուր հոսքի հետ Եվրոպա անցնեն։ Այդ մասին զգուշացրել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը, գրում է գերմանական  Welt am Sonntag թերթը՝ 2015թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին նվիրված հոդվածում։

ԴՀԾ տվյալներով, ԻՊ-ն հատուկ սովորացնում է, թե ինչպես պետք է զինյալները թաքնվեն եւ իրենց հանգիստ պահեն։ Գրոհայինները մշակում են ոստիկանությունում հարցաքննությունների ժամանակ վարվելակերպը, նաեւ կացարանի համար փաստաթղթեր ներկայացնելու կարգը։ Փարիզում ահաբեկչությւոնների մասնակից 9 ահաբեկիչներն էլ Եվրոպա էին եկել որպես փախստականներ։