Ճապոնացի գիտնականները ստեղծել են տեխնոլոգիա, որի օգնությամբ ուտելիքի համը հնարավոր կլինի զգալ վիրտուալ իրականության մեջ։ Հաղորդվում է, որ այդ տեխնոլոգիան հիմնված է «էլեկտրական պատառաքաղի» սկզբունքի վրա, հայտնում է Informing–ը։
Տոկիոյում կայացել է տեխնոլոգիական սիմպոզիում, որի ընթացքում ընկերություններից մեկը ներկայացրել է ուտելիքի համը վիրտուալ իրականություն փոխանցելու տեխնոլոգիա։ Մասնագետների խոսքով՝ տեխնոլոգիան հիմնված է այսպես կոչված «էլեկտրական պատառաքաղի» վրա, որը միկրոազդակ է ուղարկում համային ընկալիչներին։
Նշենք, որ սարքը փոքրիկ տուփ է, որն ունի 9V մարտկոց եւ հաղորդիչներ։ Քանի որ 4 տարրերը թույլ են տալիս հաշվված վայրկյաններում գեներացնել ջերմաստիճանի փոփոխությունը 5 աստիճանով, լեզվի վրա ընկալիչը գրգռվում են եւ ստեղծում են որեւէ ցանկացած այլ ուտելիքի համ։
Հետազոտությանը մասնակցել է 15 կամավոր։ Փորձի արդյունքում 8 մարդ համային փոփոխություններ են զգացել։




























