Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնից բաժանվում է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Christian Times Newspaper-ը:
Պարբերականը հրապարակել է հայցադիմումի պատճենը, որը, իբր, նոյեմբերի 10-ին ներկայացվել է Նյու Յորքի նահանգի Վեսթչեսթեր շրջանի գերագույն դատարան: Ամուսնալուծության պատճառը «անհաղթահարելի տարաձայնություններն են»:
CTN հեռուստաընկերության տեղեկություններով՝ Քլինթոններն արդեն համաձայնության են եկել առանձին ապրելու կամ համատեղ ձեռք բերած ունեցվածքը բաժանելու հարցում, որն ուժի մեջ կմտնի ամուսնալուծությունից հետո:
Նշվում է, որ զույգին վաղուց ի վեր միայն գործնական հարաբերություններն են կապում, եւ այժմ, ընտրություններում պարտվելուց հետո, Հիլարի Քլինթոնը կարող է Բիլին պաշտոնապես հրաժեշտ տալ:
Քլինթոններից կամ նրանց մերձավոր շրջապատից որեւէ մեկն առայժմ այս լուրը չի մեկնաբանել:
Բիլ եւ Հիլարի Քլինթոններն ամուսնացել են 1975 թվականի հոկտեմբերի 11-ին, Արքանզաս նահանգում՝ 15 ամենամտերիմ ընկերների եւ ընտանիքի անդամների մասնակցությամբ:




























