ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Արագածոտնի մարզի Արագածի, Սյունիքի մարզի Գորիսի,  Տավուշի մարզի Դիլիջանի  ու Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Դիլիջանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 60 - 80մ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։