Չորս մարդ է զոհվել Թուրքիայի հարավ-արեւելքում Սիիրթ նահանգում պղնձի հանքահորի փլվելու հետեւանքով, հայտնում է Dogan գործակալությունը։

CNN Turk-ի փոխանցմամբ, պայթյուն է տեղի ունեցել Շիրվան տեղանքում։ Հանքահոր են ժամանել շտապ օգնության բազմաթիվ մեքենաներ։

Տեղի իշխանությունների տվյալներով, հնարավոր է, որ շուրջ 15 մարդ է մնացել հանքահորում։