Թուրքիայի 3 բանտերում, որտեղ պահվում են ռազմական հեղաշրջման փորձ գործով մեղադրյալները, զենիթային զենքեր են տեղակայվել, հայտնում է Anadolu–ն։
Զենիթային զենքեր են հայտնվել Անկարայի Սինջան, Իզմիրի Շաքրան եւ Ստամբուլի Սիլիվրի բանտերում։ Դրան տեղակայվել են Արդարադատության նախարարի հրամանով, որը հանձնարարել է խստացնել կալանավայրերի հսկողությունը։ Մեծացվել է նաեւ բանտերի աշխատակիցների թիվը այն բանից հետո, երբ թուրք իրավապահները տեղեկություն էին ստացել այն մասին, որ կալանավորվածները բանտերում ընդվզումներ եւ փախուստ են պլանավորում։



























