Նոյեմբերի 18-ին Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 24-ամյա Ռաֆիկ Ղ-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Արմենիա» ՀԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը։
Նա նաեւ նշեց, որ Ռաֆիկ Ղազարյանն ունի կոտրվածքներ գանգուղեղի, կրծքավանդակի շրջանում եւ վնասվածք որովայնի շրջանում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։ Բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 35 TA 579 (վարորդ՝ 23-ամյա Խ. Պ.) եւ «ՎԱԶ-2109» մակնիշի 35 QD 218 (վարորդ՝ 23-ամյա Ն. Ա.) համարանիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 24-ամյա Ա. Պ.-ն եւ 24-ամյա Ռ. Ղ.-ն տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ Ա. Պ.-ը հրաժարվել է բուժօգնությունից: Ռ. Ղ.-ը այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» ՀԲԿ։




























