«Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ: Երեւանի Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ասյօր՝ նոյեմբերի 18-ին, բավարարել է նախաքննական մարմնի՝ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին միջնորդությունը:
NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատարանը եւս մեկ անգամ քաղաքական որոշում կայացրեց. «Քննիչը որեւէ նյութ չէր ներկայացրել, բայց դատարանը բավարարեց միջնորդությունը»:




























