Ադրբեջանի 2017 թվականի պետբյուջեի նախագիծը վերջին 10 տարվա վատագույն նախագիծն է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Ղուբադ Իբադօղլուն։
Turan–ի փոխանցմամբ՝ Իբադօղլուն հայտնել է, որ բյուջեն կկազմի 9 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ինչը շատ ցածր ցուցանիշ է վերջին 10 տարվա համար։ «Ներկայիս ցուցանիշները վկայում են, որ Ադրբեջանը չի զարգանում, այլ դեպի հետ է քայլում»,– ասել է նա։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
«Վերջին 10 տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ բյուջետային միջոցներն անարդյունավետ են ծախսվել։ Այս տարիներին ներդրումների համար հատկացվել է 24.4 մլրդ մանաթ, հիմնականում՝ շինարարության համար։ Այդ ներդրումների անարդյունավետ վատնումը ճնշում է բյուջեին, որը չի ստանում 10 տարվա ներդրումների փոխհատուցումները»,– ասել է Իբադօղլուն։
Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը դրանից հետո հավելել էր, որ իշխանություններն արգելել են իշխանամետ մամուլին քննադատել պետբյուջեի խնդիրները։





























