Երեւանում առաջին անգամ կանցկացվի արտաքին գովազդի փառատոն 2016: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, ասաց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ  Երեւանի արտաքին գովազդի նպատակը  տարածաշրջանում գովազդի ոլորտի զարգացման խթանումն է, նաեւ հայկական գովազդի նմուշները միջազգային շուկայում ներկայացնելու հնարավորություն. «Հրավիրված են արտաքին գովազդի ոլորտում առաջատար մասնագետներ, խնդիր ենք դրել մաքսիմալ օբյեկտիվ լինելու համար միջազգային խոշոր փառատոնների մասնակցած, հաղթած մասնագետների բերել: Նպատակներից է նաեւ գովազդի հայկական շուկա բերել գովազդի միջազգային փորձը»,-ասաց նա:

Արազ Բաղդասարյանը նշեց, որ փառատոնի շրջանակում անցկացվելու են վարպետության դասեր, որին կարող են մասնակցել գովազդի ոլորտով հետաքրքրված ուսանողներ, քաղաքացիներ, առանձին կազմակերպություններ: