Ռուսաստանը եւ Հայաստանը պատրաստվում են «Արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության հակազդեցության մասին համաձայնագիր» ստորագրել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանում ընթացող «Հակակեղծում-2016» միջազգային համաժողովում հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը: 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միասնական համակարգ ստեղծել՝ ապրանքների ապօրինի տեղափոխման օղակներից յուրաքանչյուրին հակազդելու համար: Ռուսաստանում հիմա արդեն գործում է շրջանառությունից կեղծումները հանելու պարզեցված կարգ: «Ապօրինի արտադրանքի դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե Եվրասիական տնտեսական միության տարածքում դրա ընթացակարգերը միասնական լինեն: Դրան կնպաստի ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, որը նախատեսում է մաքսային կարգավորման միասնական ձեւաչափ: Ներդրվում է նաեւ արտադրանքի մակնշման կարգը»,- նշել է նա:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Օգոստոսից իրականացվում է մորթյա իրերի պարտադիր մակնշման ԵՏՄ փորձնական ծրագիրը: Իսկ 2017 թվականից առաջարկվում է հիվանդությունների 7 խմբերի դեղամիջոցների կամավոր մակնշում:  

«Հակակեղծում-2016» համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ Արդյունաբերական կեղծման հակազդեցության կազմակերպությունների միջազգային ասոցիացիան: