Ֆերարիի իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Ֆորմուլա-1-ի աշխարհի չեպիոնի իր երրորդ տիտղոսը կարող է նվաճել արդեն Բրազիլիայի Մեծ մրցանակի խաղարկության արդյունքում:
Դա տեղի կունենա, եթե Ալոնսոն հաղթանակ տանի Ինտերլագոսում, իսկ մոտակա մրցակիցը` Ռեդ Բուլի արշավորդ Մարկ Ուեբերը վերջնագիծը հատի հինգից ցածր տեղում:
Այս պահին անհատական հաշվարկում Ալոնսոն Ուեբերից առաջ է 11 միավոր:





























