«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսովերկարացրեց նրա խափանման միջոց կալանքի ժամկետը:
Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասով:




























