Երեւանում նոյեմբերի 23-ի գիշերը ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Արաբկիր համայնքում տղամարդու ու մի կնոջ միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հետո կինը մարմանական վնասվածք է ստացել:
NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել նշված դեպքից: Նախնական տեղեկություններով` տղամարդը կնոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել, ապա դանակի սպառնալիքների ներքո պահանջել դրամապանակն ու բջջային հեռախոսը: Քաշքշուկի ժամանակ կինը դանակի վնասվածք է ստացել, իսկ տղամարդը իրերը հափշտակել ու դիմել է փախուստի:
Նրա ինքնությունը պարզվել է, նա Աբովյանի բնակիչ է եղել: Նշված դեպքով հետաքննություն է կատարվում, մանրամասները պարզվում են:




























