Թուրքիայի Ադանա քաղաքում՝ նահանգապետարանի շենքի մոտ, տեղի ունեցած ահաբեկչության մեջ կին է կասկածվում։ Այս մասին հայտնել է նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը, փոխանցում է NTV–ն։
«Այսօր առավոտյան նահանգապետարանի շենքի մուտքի մոտ մեքենա էր պայթել։ Ահաբեկչության կազմակերպման մեջ կին է կասկածվում»,– ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունից զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 16-ը։




























