Նոյեմբերի 23-ին, ժամը 6.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածնի Մ. Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: