ՀՀ կառավարությունը նոյեմբերի 24-ին հաստատել է Դիլիջանի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության ծրագիրը։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ Դիլիջան քաղաքում հաշվառված է 304 հուշարձան, իսկ հարակից գյուղերով՝ 553։ Քաղաքի սահմաններում գտնվում է ուշ բրոնզեդարյան ամրոցը, 2 կայանատեղի եւ 7 դամբարան, 2 վանք՝ Մաթոսավանքն (13-րդ դար) ու Ջուխտակվանքը (12-րդ դար)։ Քաղաքում պահպանվել է 72 բնակելի տուն, որոնք ժողովրդական ճարտարապետության հուշարձան են համարվում։