Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի քսանին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող` Արեգ Սադոյանը՝ Արշակ Սադոյանի որդին, եւ Ռաֆայել Կարագյոզյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 3 տարվա ազատազրկման, սակայն, պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշմամբ:
Նշենք, որ նրանց համար դատախազը պահանջել էր երեք տարվա ազատազրկում, սակայն միջնորդել պատիժը պայմանականորեն չկիրառել:
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն ներկայացրին ամբաստանյալները` հայտարարելով, որ իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունում են:
Նշենք, որ Ռաֆայել Կարագյոզյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել:
Ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահան: Արեգ Սադոյանը նույնպես ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք կալանավորվել էին:




























