Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել եւ Դոնի-Ռոստով-Երեւան չվերթով Հայաստան տեղափոխվել 1962 թ. ծնված Գոռ Խաչատրյանը:
Նա 1994 թ. մայիսի 16-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Գ. Խաչատրյանը փոխանցվել է Կոտայքի բաժնի ծառայողներին:




























