Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը հաջողությամբ ապաքինվել է աքելիսյան գարշապարի վնասվածքից եւ վերսկսել է մարզումները:
«Նախապատրաստությունն արդեն սկսվել է, եւ լավ լուրն այն է, որ առողջությանս հետ կապված խնդիրներն արդեն անցյալում են: Առաջին անգամ իմ կարիերայում անհամբերությամբ էի սպասում մարզումների վերսկսմանը: Անհամբեր սպասում եմ նաեւ Հարավային Կորայում կայանալիք 2011թ. աշխարհի առաջնությանը, որտեղ պաշտպանելու եմ 100 եւ 200 մետր վազքերի համաշխարհային ռեկորդներս»,- Բոլթին մեջբերում է IAAF-ը:





























