Նոյեմբերի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա Լուսիկ Խաչատրյանին, որը մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 10.50-ին, բաժին է ներկայացել 29-ամյա Անդրանիկ Ա.-ն և հայտնել, որ նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 հասցեի մոտ իր կողմից վարած «Պեժո Պիպեռ» ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել Լուսիկ Խաչատրյանին:

Անդրանիկ Աղեկյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: