Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է, թե ինչու է նորընտիր գործադիր մարմնի կազմը փոփոխություններ կրել:
«Ռազմիկ Զոհրաբյանը` մեր կուսակցության փոխնախագահը, մեր կուսակցական հենասյուներից մեկը, իր ցանկությամբ դիմել է Հանրապետության նախագահին եւ խնդրել, որ առողջական խնդիրներից ելնելով` չլինի ԳՄ կազմում: Կարեն Կարապետյանի եւ Վիգեն Սարգսյանի մասով արդեն պարզ է, Սամվել Ֆարմանյանի դեպքում արվել է, որ թարմ ավյուն կա կուսակցություն, իսկ Արփինե Հովհաննիսյանն էլ այս տարիների ընթացքում ապացուցել է, որ արդյունավետ աշխատում է»,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ Գործադիր մարմնի կազմում ընդգրկվել է 21 անդամ` Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադեւոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան Վիլհելմի, Կարեն Կարապետյան Սարգսի, Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Վիգեն Սարգսյան: ԳՄ կազմում ներառված չեն Դերենիկ Դումանյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը:




























